Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ.ՄՀՀ հանձնաժողովի 2016թ. առաջին նիստը` նոր կազմով

ՀՀ ԱՆ.ՄՀՀ հանձնաժողովի 2016թ. առաջին նիստը` նոր կազմով

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 2016թ. առաջին նիստը կայացավ նոր կազմով։ Կանոնակարգի համաձայն դրանում ներկայացված են ինչպես տարբեր գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ` ՄԻԱՎ-ով ապրող և տուբերկուլոզով հիվանդ անհատներ կամ նրանց իրավունքները պաշտպանող կառույցներ։

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՄՀՀ քարտուղար Տաթևիկ Կոստանյանը նոր անդամներին ներկայացրեց ՄՀՀ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր աշխատանքները։

Նշեց, որ ՄՀՀ-ն ստեղծվել է 2002 թվականին` Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված առաջին ծրագրի հաստատման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման, ծրագրի շարունակական վերահսկման ապահովման նպատակով։

ՄՀՀ այժմյան կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2015թ. դեկտեմբերի 30-ի N 1285-Ա որոշմամբ, իսկ անհատական կազմը` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Արդյունքում` Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհուրդը բաղկացած է 29 անդամից, որոնց մեծ մասը մասնակցում էր Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը կայացած անդրանիկ նիստին։ ՄՀՀ նոր կազմում բացի կրթության, արդարադատության, ֆինանսների, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններից, ոստիկանությունից ընդգրկվել են նաև սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, իսկ ոչ պետական հատվածից` Գլոբալ հիմնադրամի դոնոր երկիր հանդիսացող Ֆրանսիայի դեսպանությունը, միաժամանակ լրացուցիչ տեղեր են հատկացվել հասարակական կազմակերպություններին։

Կառուցվածքային այս փոփոխությունները պայմանավորված են ինչպես Գլոբալ հիմնադրամի նոր պահանջներով, այնպես էլ այն հանգամանքով, որ 2018 թվականին Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերի հիմնադրամի կողմից ֆինանսավորման կանխատեսվող ավարտից հետո այդ ծրագրերի իրականացման պատասխանատվությունն ամբողջովին կստանձնի պետությունը։ Հետևաբար ՄՀՀ-ն պետք է մշակի և համակարգի ապագա քայլերը` այդ ծրագրերի իրականացման նույն մակարդակն ապահովելու համար։ Նախատեսվում է, որ արդեն իսկ 2016 թվականին ՄՀՀ կազմում ստեղծվող աշխատանքային խմբերը կմշակեն կայունության ծրագրեր` վերլուծելով և նախանշելով անցման շրջանում և դրանից հետո ծրագրային առանջնահերթությունների իրականացման հնարավոր ֆինանսավորման աղբյուրներն ու անհրաժեշտ միջոցառումները:

Նիստի օրակագը հաստատելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց հաշվետվություն` 2015 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Նա նշեց, նաև որ 2015 թվականին Գլոբալ հիմնադրամի կողմից հաստատվել են Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված երկու նոր դրամաշնորհային ծրագրեր` 2016-2018թթ. ժամանակահատվածի համար` տուբերկուլոզի դեմ պայքարի դրամաշնորհը` 9.243.338 ԱՄՆ դոլար և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված դրամաշնորհը` 5.470.076 ԱՄՆ դոլար արժեքով: 2015թ. հուլիսին կնքվել է դրամաշնորհային ծրագրերի իրականացման առաջին միջպետական շրջանակային համաձայնագիրը և նոյեմբերի 13-ին վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական հաստատություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղորայք, ախտորոշիչ և վարակի վերահսկման նյութեր, պարագաներ և սարքավորումներ, իրականացվել են հաստատությունների վերանորոգման և կահավորման աշխատանքներ, բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի ծրագրեր, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ:

Այնուհետև ընտրվեց ՄՀՀ 7 հոգուց բաղկացած վերահսկող մարմին` դրամաշնորհային ծրագրերի իրականացման նկատմամբ մոնիտորինգի և հսկողության ապահովման համար:

ՄՀՀ կողմից քննարկվեց և հավանության արժանացավ ՄՀՀ քարտուղարության գործունեության 2016-2017թթ. ֆինասավորման հայտը` այն հնարավորինս սեղմ ժանկետում Գլոբալ հիմնադրամին ներկայացնելու նպատակով: Տեղի ունեցան նաև աշխատանքային քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ